Մոսկվայում կորոնավիրուսից առողջացել է ևս 6,030 հիվանդ


Մոսկվայում կորոնավիրուսից առողջացել է ևս 6,030 հիվանդ
Հունիս 2 13:25 2020

Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան հայտարարել է, որ մայրաքաղաքում կորոնավիրուսից բուժվել է ևս 6030 հիվանդ: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն:

Ըստ նրա՝ Մոսկվայում առողջացած մարդկանց թիվը շարունակում է ավելանալ:

 

«Բուժում ստանալուց հետո անցած օրվա ընթացքում ևս 6030 մարդ առողջացել է»,- ասել է Ռակովան:

 

Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ կորոնավիրուսից 88 269 հիվանդ է բուժվել: