Վաշինգթոնում պարետային ժամ մտցվեց


Վաշինգթոնում պարետային ժամ մտցվեց
Հունիս 1 23:33 2020

Վաշինգթոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը հայտարարել է ԱՄՆ-ի մայրաքաղաքում պարետային ժամ մտցնելու մասին, գրում է CNN-ը: Պարետային ժամը կսկսվի ժամը 19-ից և կտևի 2 օր:

 

Հնարավոր է, որ առաջիկա ժամերին պարետային ժամ մտցվի նաև Նյու Յորքում: Հավելենք, որ ԱՄՆ-ի արդեն 40 քաղաքում պարետային ժամ է հայտարարվել ամբողջ երկրում բռնկված բողոքի ցույցերի պատճառով: Հիշեցնենք, անկարգություններն սկիզբ են առել ոստիկանի գործողություններից տուժած աֆրոամերիկացի ցուցարարի մահվանից հետո:



loading...