Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի ներդրման ժամկետները կհետաձգվեն


Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի ներդրման ժամկետները կհետաձգվեն
Հունիս 1 18:22 2020

Հունիսի 1-ին ԱԺ նիստի ժամանակ պատգամավորները առաջին ընթերցման ռեժիմ վերադարձրեցին «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխությունները:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանի խոսքով՝ երկրորդ ընթերցման համար փաստաթղթի պատրաստման գործընթացքում հակասություններ են առաջացել: Այդ կապակցությամբ առաջարկվել է օրենսդրական նախաձեռնությունը վերադարձնել առաջին ընթերցման ռեժիմ:

Կենսաթոշակների վճարման անկանխիկ համակարգի անցումը ծրագրվում էր իրականացնել փուլային եղանակով: Մասնավորապես, համակարգը պետք է նախ ներդրվեն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում հուլիսի 1-ից: Մյուս քաղաքային բնակավայրերում՝ 2021-ի հունվարի 1-ից, ավելի քան 1000 բնակչություն ունեցող գյուղերում՝ 2022-ի հունվարի 1-ից: Այժմ այդ ժամկետները կհետաձգվեն: