ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում


ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում
Հունիս 1 17:37 2020

News.am-ը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում համացանցում հայտնված տեսանյութը, որում, ըստ տարածված տեղեկություններին, հայկական զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ կրակոցներ է արձակում եւ հարվածում ադրբեջանական զինուժի մի ավտոմեքենայի:

«Այդ տեսանյութի ծագման կամ հայկական զինուժի գործողությունների մասին մեկնաբանություն չենք տալիս, միայն կարող  ենք ասել, որ ընդհանրապես հայկական զինուժը երբեք նախահարձակ չի լինում, մենք միայն պատասխանում ենք նրանց գործողություններին եւ հակառակորդի ցանկացած գործողություն, սադրանք համարժեք պատասխան է ստանում»,-ասաց նա:

Նշենք,  որ համացանցում մի տեսանյութ է հայտնվել, որում խոցվում է ադրբեջանական ռազմական տեխնիկա:

Հիշեցնենք, որ մայիսին 27-ին էլ  հակառակորդի կրակոցների հետևանքով ՀՀ ԶՈՒ «ՈՒԱԶ Պատրիոտ» մակնիշի մեքենա էր այրվել։ 

Միջադեպի հետևանքով հայկական կողմը կորուստներ չէր կրել։