Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության. նախագահի օգնական


Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության. նախագահի օգնական
Հունիս 1 14:42 2020

Մայիսի 28-ին Սարդարապատում տեղի ունեցած՝  Հանրապետության տոնի միջոցառմանը նախագահ Արմեն Սարգսյանը հնարավորինս պահպանել է  կանխարգելիչ կանոնները: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնեց Հանրապետության նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը։

«Հանրապետության նախագահը շատ խիստ է վերաբերվում հակահամաճարակային կանոնների պահպանմանը ինչպես իր եւ իր ընտանիքի, այնպես էլ նախագահի ողջ աշխատակազմի դեպքում: Հանրապետության նախագահը թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության»,- ասաց նախագահի օգնականը։

Նշենք, որ Սարդարապատում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնել էր, որ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։