Չինաստանից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար դիմակ, որոնք հատկացվում են մարզի բուժհաստատություններին


Չինաստանից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար դիմակ, որոնք հատկացվում են մարզի բուժհաստատություններին
Հունիս 1 14:16 2020

10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակներն արդեն Շիրակի մարզում են և բաժանվում են մարզի բուժհաստատություններին:

Շիրակի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից Շիրակի մարզ է ուղարկվել 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվում են մարզի բժշկական հաստատություններին»: