Անհոգ մանկություն եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների տոնը


Անհոգ մանկություն եմ մաղթում. Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների տոնը
Հունիս 1 11:40 2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է երեխաների հունիսմեկյան տոնը: Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Սիրելի երեխաներ,

Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով: Մեր նախարարության և անձամբ իմ աշխատանքը միտված է նրան, որ ամեն օր ապահովենք Ձեր անհոգ ու երջանիկ մանկությունը՝ վերացնելով այն խոչընդոտները, որոնք առկա են այդ նպատակին հասնելու համար:

Վստահ եմ, որ նախորդ տարիների նման, այսօր էլ եք ցանկանում մայրիկների, հայրիկների, տատիկների ու պապիկների և ձեր ընկերների հետ լինել այգիներում, պուրակներում, խաղահրապարակներում, զվարճանքի կենտրոններում: Ցավոք, համավարակի պատճառով այս տարի տոնն այդ կերպ նշելու հնարավորությունը սահմանափակված է։ Սակայն, վստահ եմ, որ շուտով մենք կվերադառնանք մեր բնականոն կյանքին, իսկ մինչ այդ ձեր հարազատները կանեն հնարավորը, որ տոնը շարունակվի ամեն օր ու դառնա հիշարժան և ուրախ:

Անհոգ մանկություն եմ մաղթում ձեզ, առողջություն, խաղաղ երկինք ու ավելին սովորելու և իմանալու բազում հնարավորություններ, որ պատրաստ ենք ստեղծել ձեզ համար»։

 



loading...