Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է


Արսեն Թորոսյանն աշխատանքի է. վարչապետի հետ շփման բոլոր կանոնները պահպանել է
Հունիս 1 11:23 2020

Առողջապահության նախարարն այս պահին աշխատանքի է, առայժմ թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա։ Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շփում ունեցած Կառավարության անդամները պահպանել են կանոնները. եղել են բժշկական դիմակով, ձեռնոցներով եւ պահել են սոցիալական հեռավորություն։ 

Նշենք, որ այսօր վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց՝ իր եւ իր ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել։