Ընդմիջումից հետո վերադառնալով նիստերի դահլիճ՝ ԱԺ նախագահը քվեարկության դրեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ոստիկանությում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը (միաձայն կողմ)։
Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովն առաջարկել է վերոնշյալ նախագծերի փաթեթը քննարկել հատուկ ընթացակարգով։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիմնավորեց, որ դա պայմանավորված է հրատապությամբ։
Այնուհետ օրենսդիրն անցավ պատգամավոր Վահագն Հովակիմյանի հեղինակած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթի՝ առաջին ընթերցմամբ քվեարկությանը։
ԼՀԿ-ը հայտարարեց, որ նախագիծը հակասահմանադրական է ու խնդրահարույց և որ իրենք չեն մասնակցելու քվեարկությանը։
ԲՀԿ-ը 20 րոպե ընդմիջում խնդրեց։