Տեսախցիկը ֆիքսել է աշխարհի ամենաանորսալի կատվին (լուսանկարներ)


Տեսախցիկը ֆիքսել է աշխարհի ամենաանորսալի կատվին (լուսանկարներ)
Մայիս 31 19:57 2020

NDTV կայքը հաղորդում է, որ Ալժիրի Ազգային պարկում տեսախցիկը ֆիքսել է աշխարհի ամենաանորսալի կատվին:

Հյուսիսարևմտյան Աֆրիկյան վագրակատվին առաջին անգամ նկատել են 2010 թվականին: Կենդանին ներառվել է Կարմիր գրքում և գտնվում է ամբողջական վերացման եզրին:

Գիտնականները նրան նկարահանել են Ատակոր հրաբխային դաշտի վրա, որի գագաթները հասնում են երեք հազար մետրի: Հնդկական անտառային ծառայության սպա Սուսանթա Նանդան նույնպես կիսվել է հազվագյուտ գիշատչի տեսանյութով՝ նշելով, որ այն աշխարհում ամենաանորսալի կատուն է: