Իսպանիան կերկարաձգի երկրում արտակարգ դրության ռեժիմը


Իսպանիան կերկարաձգի երկրում արտակարգ դրության ռեժիմը
Մայիս 31 19:03 2020

Reuters-ը գրում է, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ դիմելու է խորհրդարանին համաձայնություն տալ մինչեւ հունիսի 21-ը արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու շուրջ, որից հետո կառավարությունն այլեւս չի սահմանափակի քաղաքացիների տեղաշարժը։

Սանչեը հայտարարել է տարածաշրջային կառավարության առաջնորդներին, որ դա կլինի վերջին սահմանափակումը, որը կընդունվի Իսպանիայում կորոնավիրուսի պանդեմիայի կապակցությամբ։ 

Շաբաթ օրվա տվյալներով՝ Իսպանիայում կորոնավիրուսի հետեւանքով մահացածների թիվը հասել է 27 125-ի, իսկ վարակվածների թիվը՝ 239229-ի։ 

 

Իսպանիան աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայից առավելագույն չափով տուժած երկրներից մեկն է։ Արտակարգ դրության խիստ ռեժիմը սահմանվել է թագավորությունում մարտի 14-ին։ Այդ ընթացքում բնակիչները կարող էին դուրս գալ տնից միայն գնումներ կատարելու համար, իսկ երեխաներին առհասարակ արգելվում էր հեռանալ տնից։ Միայն վերջերս սահմանափակումներն աստիճանաբար մեղմվել էին։ 



loading...