Իտալացի գիտնականը կորոնավիրուսի նոր ալիք է կանխատեսում աշնանը


Իտալացի գիտնականը կորոնավիրուսի նոր ալիք է կանխատեսում աշնանը
Մայիս 31 00:40 2020

Աշնան հետ շնչառական հիվանդությունների տարածումը մեծացնում է կորոնավիրուսի երկրորդ ալիքի հավանականությունը, հայտարարել է Իտալիայի Առողջության բարձրագույն ինստիտուտի (ISS) նախագահ Սիլվիո Բրուզաֆերոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հոկտեմբերից սկսվում է այն սեզոնը, երբ վերին շնչուղիների ինֆեկցիաների տարածումը մեծանում է: Հավանաբար, մեր ենթադրած սցենարներում SARS-COVID վիրուսը, որը հիմնականում փոխանցվում է օդով եւ շփման միջոցով, դառնում է հիվանդություն, որը կարող է ավելի մեծ տարածում ստանա եւ կարող է սխալմամբ որպես այլ հիվանդություն ընկալվել»,- հայտարարել է նա Իտալիայի խորհրդարանի պատգամավորների պալատում:

Փորձագետի խոսքով՝ աշնանային սեզոնին մոտենալուն զուգահեռ վարակի փոխանցման արագությունը կավելանա:

«Երկրորդ ալիքի մասին հայտնի վարկածը դրա հետ է կապված: Գիտատեխնիկական տեսանկյունից դրան օբյեկտիվ տվյալներ են»,- ասել է Բրուզաֆերոն:

Պրոֆեսորը, որը Իտալիայի կառավարությանն առընթեր COVID-19-ի համավարակի դեմ պայքարի գիտատեխնիկական հանձնաժողովի անդամ է, շեշտել է, որ հաջորդ շաբաթ երկրին նոր դժվարություններ են սպասվում տարածաշրջանների միջեւ սահմանները բացելուց հետ: Ըստ նրա՝ դա ժամանակին արված պատասխան կպահանջի նոր ճջախների առաջացմանը:

Պաշտոնական տվյալներով՝ Իտալիայում հինգշաբթի օրվա դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 231 հազար դեպք, առողջացել է 150 հազար հիվանդ, զոհերի ընդհանուր թիվը 33142 է: Նախօրեին կորոնավիրուսով վարակված Իտալիայի բնակիչների թիվը 50 հազարից ցածր էր:



loading...