Արդեն երեք ամիս է՝ ինձ թույլ չեն տալիս աշխատել․ Անահիտ Շահբազյան․ Armlur.am


Արդեն երեք ամիս է՝ ինձ թույլ չեն տալիս աշխատել․ Անահիտ Շահբազյան․ Armlur.am
Մայիս 30 23:47 2020

Արդեն երեք ամիս է՝ ինձ թույլ չեն տալիս աշխատել, ամբողջ օրը տանն եմ՝ բալիկիս կողքին։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհի Անահիտ Շահբազյանը՝ անդրադառնալով կորոնավիրուս համավարակի տարածմանը մեր երկրում։

«Սա լավ հնարավորություն էր մտածելու, կյանքը կրկին վերաարժեւորելու, սիրելիներիս նկատմամբ ամրապնդելու զգացողություներս, բայց եւ այնպես գալիս է մի պահ, որ ուզում ես կրկին վերադառնալ քո սիրելի աշխատանքին»,-նշեց նա։

Երգչուհու խոսքով՝ բոլորը պետք է վստահեն մեր Կառավարության անդամներին՝ հետեւելով նրանց բոլոր հորդորներին ու պահանջներին։

«Արդեն բավականին շոգ է, եւ այս մեկ ամսվա մեջ պետք է նահանջած լիներ վարակը։ Հուսանք, որ ամեն բան լավ կլինի, եւ շուտով իմ ժողովուրդը կշարունակի կյանքն իր բնականոն հունով։ Բոլորիս համբերություն եմ մաղթում։ Ես էլ ձեզանից մեկն եմ, եւ խնդրում եմ, որպեսզի բոլորս պահպանենք կանոնները՝ հնարավորինս շուտ ազատվելով այս վիրուսից»,-ընդգծում է Անահիտ Շահբազյանը։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցած մեկ օրում աճել է 251-ով՝ հասնելով 8927-ի: