Դմիտրի Պեսկովը պատմել է, որ կորոնավիրուսից բուժման ընթացքում հասցրել է մորութ պահել և նիհարել․ (տեսանյութ)


Դմիտրի Պեսկովը պատմել է, որ կորոնավիրուսից բուժման ընթացքում հասցրել է մորութ պահել և նիհարել․ (տեսանյութ)
Մայիս 30 21:52 2020

Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակներում ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը պատմել է, որկորոնավիրուսից բուժման ընթացքում մորուք է աճեցրել և նիհարել,- գրում է ТАСС գործակալությունը։


«Երբ հիվանդացա, որոշեցի, որ մորուք եմ աճեցնելու, քանի դեռ հնարավոր չի լինի ազդարարել ամբողջական հաղթանակ կորոնավիրուսի դեմ՝ դե ֆակտո և դե յուրե»,- ասել է Պեսկովը հաղորդավար Պավել Զարուբինի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութում:

Պեսկովը հաստատել է նաև, որ հիվանդության ընթացքում նիհարել է: «Տվյալ դեպքում մորուքը փոքր-ինչ փոխհատուցում է, սակայն այն ժամանակավոր է, գրասենյակ վերադառնալուն պես, այն կսափրվի»,- կատակել է ՌԴ նախագահի խոսնակը:


Հիշեցնենք, որ Պեսկովի և նրա կնոջ՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկայի՝ կորոնավիրուսով հոսպիտալացման մասին հայտնի էր դարձել մայիսի 12-ին: