Թեստավորումների թվի նվազումը, թերևս, պայմանավորված է թեստերի սակավությամբ․ Սուրեն Սուրենյանց


Թեստավորումների թվի նվազումը, թերևս, պայմանավորված է թեստերի սակավությամբ․  Սուրեն Սուրենյանց
Մայիս 30 21:17 2020

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175 (127+48)։ Այս իրավիճակում օրական թեստավորումը 1039-ի հասցնելը, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունք է։ Համաճարակի ալիքի մեծացման պարագայում պետք է անշեղորեն մեծացվի թեստավորումների թիվը՝ հնարավորինս համապարփակ պատկեր ունենալու համար ու գլխավորը՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, որովհետև չհայտնաբերված բազմաթիվ ասիմպտոմ հիվանդներ կարող են վարակել ռիսկային խմբերում ներառված մեր հայրենակիցներին, ինչի հետևանքով աճելու են ծայրահեղ ծանր հիվանդների ու, դժբախտաբար, մահերի թվերը։

     Թեստավորումների թվի նվազումը, թերևս, պայմանավորված է թեստերի սակավությամբ: Այս դեպքում լեգիտիմ է հարցադրումը, թե ինչու այս ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրել կառավարությունը, պարետատունը, առողջապահության նախարարությունը»:

Հիշեցնենք՝ այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչու է նվազել թեստավորումների քանակը, վարչապետն ասել էր, որ թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների։ «Գիտեք, որ Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»։ Վարչապետն անդրադարձել էր նաև հայկական արտադրության թեստերին ու տեղեկացրել, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումներն ու դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումները կազմակերպելու համար։ «Նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,- նշել էր Փաշինյանը։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը 8927 է, մահվան դեպքերինը՝ 175 (127+48)։ Այս իրավիճակում օրական թեստավորումը 1039-ի հասցնելը, մեղմ ասած, անլուրջ վերաբերմունք է։ Համաճարակի ալիքի մեծացման պարագայում պետք է անշեղորեն մեծացվի թեստավորումների թիվը՝ հնարավորինս համապարփակ պատկեր ունենալու համար ու գլխավորը՝ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով, որովհետև չհայտնաբերված բազմաթիվ ասիմպտոմ հիվանդներ կարող են վարակել ռիսկային խմբերում ներառված մեր հայրենակիցներին, ինչի հետևանքով աճելու են ծայրահեղ ծանր հիվանդների ու, դժբախտաբար, մահերի թվերը։

 Թեստավորումների թվի նվազումը, թերևս, պայմանավորված է թեստերի սակավությամբ: Այս դեպքում լեգիտիմ է հարցադրումը, թե ինչու այս ուղղությամբ բավարար ջանքեր չեն գործադրել կառավարությունը, պարետատունը, առողջապահության նախարարությունը»:

Հիշեցնենք՝ այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ինչու է նվազել թեստավորումների քանակը, վարչապետն ասել էր, որ թեստավորումներն իրականացվում են ըստ ցուցումների։ «Գիտեք, որ Առողջապահության նախարարի կողմից սահմանված կանոններ կան, թե որ պարագայում և որ դեպքում է պետք թեստավորել քաղաքացիներին, որովհետև ուղղակի դուրս գալ ու փողոցներում մարդկանց թեստավորել, դա, իհարկե, այդպես չի արվում: Ամեն օր արվում է այնքան թեստ, ինչքան որ, ըստ ցուցումների, առաջանում է անհրաժեշտություն»։ Վարչապետն անդրադարձել էր նաև հայկական արտադրության թեստերին ու տեղեկացրել, որ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտն ավարտել է լաբորատոր փորձարկումներն ու դիմել է Առողջապահության նախարարություն՝ անկախ փորձարկումները կազմակերպելու համար։

«Նախարարությունը շուտով՝ մի քանի օրվա ընթացքում այս պրոցեսն ավարտին կհասցնի, որից հետո հնարավոր կլինի սկսել թեստերի արտադրությունը։ Նախատեսված է 100 հազար թեստի արտադրություն՝ օրական 1000-ից 2000 թեստի արտադրություն»,- նշել էր Փաշինյանը։