«Շերեմետեւո» օդանավակայանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ միջադեպի մասին


«Շերեմետեւո» օդանավակայանը մանրամասներ է ներկայացրել ինքնաթիռի վայրէջքի ժամանակ միջադեպի մասին
Մայիս 30 20:30 2020

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է, որ «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի ուժասարքի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ անձնակազմի կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի եղել, այս մասին լրագրողներին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:

Ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էին, որ օժանդակ ուժասարքի բոցավառումը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության տարածքում՝ մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում վայրէջք կատարելիս, բարեբախտաբար ինքնաթիռում ուղեւորներ չկային, թռիչքը բեռնային էր:

«Boeing 777-ը բեռնային թռիչք էր կատարում Պեկինից: Օդանավում ուղեւորներ չեն եղել: Վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, վարելիս օժանդակ ուժասարքի գործարկման ժամանակ այն ավտոմատ կերպով միացել է անսարքության հաղորդիչի միանալու արդյունքում»,- ասել է Դեմինը:

«Անձնակազմի կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի եղել»,- հավելել է նա:



loading...