Հույս ունենք, որ չի ծագի նման անհրաժեշտություն․ վարչապետը` Վրաստանի առաջարկած օգնության մասին


Հույս ունենք, որ չի ծագի նման անհրաժեշտություն․ վարչապետը` Վրաստանի առաջարկած օգնության մասին
Մայիս 30 19:38 2020

Եթե նման անհրաժեշտություն ծագի, կարող են լինել քայլեր։ Այս մաիսն այսօր՝ մայիսի 30-ին, պարետատն նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ է, որ Հայաստանի կառավարությունը դիմի Վրաստանին օգնության համար, հաշվի առնելով, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարը հայտարարել է, որ եթե Հայաստանը դիմի իրենց, Վրաստանը պատրաստ է օժանդակություն ցուցաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի, այդ թվում՝ թեստավորման եւ, ընդհուպ, հիվանդներին Վրաստանում ընդունելու եւ բուժօգնություն տրամադրելու հարցում։

«Մենք հույս ունենք, որ չի ծագի նման անհրաժեշտություն։ Ինչպես մենք բոլորս կարող ենք այնպես անել, որ վերակենդանացման բաժանմունքների ծառայությունների կարիքը չլինի, այնպես էլ կարող ենք անել, որ աջակցության կարիք չունենանք, չնայած, ասում եմ, մենք պետք ա պատրաստակամություն ունենանք փոխադարձաբար, առավելապես Վրաստանը եւ Հայաստանը իրար օգնելու եւ ուզում եմ հիշեցնել, որ 2019թ․ կարմրուկի համաճարակի բռնկման ժամանակ Հայաստանը Վրաստանին 30 հազար դոզա պատվաստանյութ է տրամադրել եւ այս ընթացքում մենք պետք է մշտապես իրար կողքի լինենք, իրար աջակցենք, որովհետեւ համաճարակները մեր ընդհանուր օրակարգի հարց են»,- նշեց վարչապետը։