Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն


Ծանր դեպքերն ավելացել են, ընտանիքներով են դիմում․ թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն
Մայիս 30 19:17 2020

Վերջին շրջանում բնակչության շրջանում նկատվում է ոչ միայն դեպքերի շատացում, այլեւ ծանր դեպքերի ավելացում, մարդիկ դիմում են ընտանիքներով։  Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:

«Եթե մի ընտանիքից մեկ կամ երկու դեպք էինք ունենում, հիմա եթե ընտանիքում 6 անձ է, 6-ն էլ սիմպտոմներով դիմում են պոլիկլինիկա եւ հաստատվում է կորոնավիրուսը»,- հայտնեց նա։

Պոլիկլինիկայի տնօրենի խոսքով՝ իրենց հսկողության տակ է գտնվում  50 մարդ, կան նաեւ ծանր վիճակում գտնվողներ։

Ռուզաննա Դուրգարյանը հայտնեց, որ դրական դեպքերը հսկվում ենտեղամասային թերապեւտի կողմից, անընդհատ կապ է հաստատվում հեռախոսազանգերի միջոցով, անհրաժեշտության դեպքում  այցելություն է կատարվում տուն։

«Եթե վատթարացում է տեղի ունենում հիվանդի վիճակում, նա տեղափոխվում է ստացիոնար»,- նշեց նա։

 



 

 

 



loading...