ԱՀԿ-ից արձագանքել են կապերը խզելու Թրամփի որոշմանը


ԱՀԿ-ից արձագանքել են կապերը խզելու Թրամփի որոշմանը
Մայիս 30 11:49 2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սկսել է հաշվել վնասն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խզումից։ Այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՀԿ ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը։

 

 «Մենք իրազեկված ենք վերջին նորությունների մասին, և մեր կազմակերպության ղեկավարությունը գնահատում է այդ խնդիրը, ներառյալ դրա ազդեցությունը մեր ծրագրերի վրա»,-նրա խոսքերն է մեջբերում TASS-ը։

Երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարել էր ԱՀԿ-ի հետ փոխգործակցությունը դադարեցնելու մասին։ Մայիսի 18-ին նա սպառնացել էր լիովին դադարեցնել կազմակերպության ֆինանսավորումն ու վերանայել անդամակցությունը, եթե ԱՀԿ-ն ի կատար չածի Վաշինգտոնի պահանջները, մասնավորապես 30 օրում բարեփոխումների անցկացումը։