Ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»


Ներդրվում է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակ․ «Հայաստանի Հանրապետություն»
Մայիս 30 08:38 2020

«Պետական համակարգում և տնտեսության տարբեր ոլորտներում այսօր ընթանում են թվայնացման մեծ ծավալի գործընթացներ: Դրանց միջոցով ոչ միայն ապահովվում են տվյալների փոխանակման գործառույթները, այլև ձևավորվում է էլեկտրոնային համակարգ, որը թույլ է տալիս հանրային մարիններին կենտրոնացված ձևով օգտվել տվյալների և տեղեկատվական այլ շտեմարաններից:

Արդյունքում ավելի որակյալ և մատչելի ծառայություն է մատուցվում քաղաքացիներին ու ֆիզիկական անձանց, ինչպես նաև ապահովվում է համակարգում ընդգրկված մարմինների աշխատանքների թափանցիկությունը, ինչը միտված է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Ժամանակի պահանջով թելադրված այս առաջնային խնդիրը լուծելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է համայնքային միասնական էլեկտրոնային կառավարման հարթակի ստեղծման գործընթացը:

Արդյունավետ գործելու, որակյալ ծառայություններ մատուցելու և ճշգրիտ տվյալներ ունենալու համար հարթակը փոխկապակցվելու է ՀՀ կադաստրի կոմիտեի տեղեկատվական համակարգին, ինչպես նաև ճանապարհային ոստիկանության ծառայության տրանսպորտային միջոցների էլեկտրոնային ռեգիստրին: Հարկահավաքության գործընթացն առավել արդյունավետ դարձնելու համար նրա միջոցով մուտքի հնարավորություն կստեղծվի դեպի գանձապետական էլեկտրոնային համակարգ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։