Արարատում ընկերները կերել-խմել են, հետո միմյանց հարվածել գարեջրի շշով ու մսի դանակով


Արարատում ընկերները կերել-խմել են, հետո միմյանց հարվածել գարեջրի շշով ու մսի դանակով
Մայիս 29 21:50 2020

Արարատի մարզում խնջույքի մասնակիցները վիճաբանել են, միմյանց հարվածել, բաժակով, շշով, ապա նաեւ՝ դանակով։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզի մի խումբ բնակիչներ Լանջազատ գյուղում գտնվող հանգստյան գոտիներից մեկում մասնակցել են խնջույքի։ Օրվա երկրորդ կեսին, երբ արդեն տրամադրությունները բարձր էր մասնակիցներից մեկը՝ Ներքին Դվինի բնակիչ, հեգնել է սեղանակիցներից մեկին, որը Վերին Դվիինի բնակիչ էր։ Վերջինիս պատիվը պաշտպանել շտապել է մեկ ուրիշ սեղանակից՝ պահանջելով, որ ներողություն խնդրի, սակայն վերջինս հրաժարվել է ներողություն խնդրել, փոխարենը հայհոյել է ու բաժակով հարվածել իրեն դիտողություն արած ընկերոջը։ Արդյունքում՝ առաջացել է վիճաբանություն, բաժակի հարվածին ի պատասխան հայհոյողին հարվածել է գարեջրի շշով, ապա մոտի մսի դանակով դանակահարել՝ վնասելով լյարդը

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դանակահարողին մեղադրանք է առաջադրվել ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար։

Տղամարդը կալանավորվել է։ Դատախազությունը հաստատել է մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկել դատարան։



loading...