«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտ


«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված 1470 պացիենտ
Մայիս 29 18:47 2020

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանը պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ հիվանդանոցը մինչ օրս ընդունել է կորոնավիրուսով վարակված շուրջ 1470 պացիենտ, որոնցից 450 եղել են ծանր և ծայրահեղ ծանր:

«Ծանր պացիենտները կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքի ծառայությունների, որը ամենասուղն է այս օրերի համար»,- ասաց նա՝ հավելելով, որ վերջին շրջանում շատացել են ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը:

Հիվանդանոցի տնօրենը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հորդորեցին պահպանել պարետատան կողմից սահմանված կանոնները՝ կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն և պաբերաբար ախտահանել ձեռքերը: