Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է


Ստամբուլի հայկական եկեղեցու խաչը պոկած անձը ձերբակալվել է
Մայիս 29 14:05 2020

Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ է ձերբակալվել։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից լրատվամիջոցներին հայտնել են, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, անհայտ անձը մայիսի 23-ին վայրագորեն պոկել ու մայթին էր նետել եկեղեցու մուտքի դարպասների վրա տեղադրված խաչը։ Ատելության հողի վրա իրականացված հարձակման պահն արձանագրել էին եկեղեցու անվտանգության տեսախցիկները։

Հարձակման մասին բողոք է ներկայացվել ոստիկանություն, իսկ պոկված խաչի փոխարեն տեղադրվել է նորը։ Ոստիկանությունում տեսախցիկների տեսագրության օգնությամբ պարզվել է հարձակում կատարած անձի ինքնությունը, արդյունքում վերջինս ձերբակալվել է։ Դեպքի առթիվ հետաքննությունը շարունակվում է։

 



loading...