Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին


Մոտ 10-12 «պոստեր» են դրված․ ժողովուրդն այս պահին ավելի զգոն է․ քաղաքապետը՝ Սեւանում տիրող իրավիճակի մասին
Մայիս 29 12:44 2020

Սեւան քաղաքի բոլոր մուտքերի ու ելքերի մոտ ոստիկանության մոտ 10-12 «պոստեր» են դրված։ Այս ամսին այսօր՝ մայիսի 29-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սեւանի քաղաքապետ սարգիս Մուրադյանը։

«Պարետի որոշում կա, որ 10 օրով՝ մինչեւ հունիսի 3-ը, Սեւան քաղաքի մուտքն ու ելքը փակ է եւ միայն խիստ անհրաժեշտության դեպքում մարդիկ կարող են դուրս գալ։ Ժողովուրդն այս պահին ավելի զգոն է, դիմակներ են կրում։ Ոստիկանության կողմից քաղաքի բոլոր մուտքերի եւ ելքերի մոտ «պոստեր» են դրված, մոտ 10-12 «պոստ» կա։ Ոստիկանությունը քաղաքի մեջ էլ է վերահսկողություն իրականացնում։ Առավոտյան ես էլ եմ շջել, տսել եմ, որ ծառայություն իրականացվում է»,-ասաց նա։

Մուրադյանի խոսքով՝ Սեւանում կորոնավիրուսի ընդհանուր հաստատված դեպքերը երեկվա տվյալներով 100 է․ «Մահվան 1 դեպք ենք ունեցել, տարեց մարդ է եղել, եթե չեմ սխալվում 2 օր առաջ։ Այսօրվա տվյալները դեռ չունենք»։



loading...