Վրաստանի սահմանը կբացվի ոչ բոլոր երկրների համար


Վրաստանի սահմանը կբացվի ոչ բոլոր երկրների համար
Մայիս 29 11:24 2020

Ալիք Մեդիան գրում է, որ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման  ու հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեն նշել է, որ Վրաստանը դեռևս զբոսաշրջիկներ չի ընդունելու կորոնավիրուսից շատ տուժած երկրներից։

Երկրի գլխավոր համաճարակաբանն ասել է, որ 10 օրվա ընթացքում պարզ կդառնա՝ ինչպիսին է լինելու զբոսաշրջիկներին ընդունելու ու նրանց նկատմամբ համաճարակային հսկողության կարգը:

Հիշեցնենք՝ արդեն հայտարարվել է, որ հունիսի 15-ին մեկնարկում է ներքին զբոսաշրջության սեզոնը, իսկ հուլիսի 1-ից Վրաստանը պատրաստ կլինի նաև օտարերկրյա հյուրեր ընդունել՝ ոչ բոլոր երկրներից: Վրաստանը դեռևս պատրաստ չէ այցելուներ ընդունել վարակից խիստ տուժած երկրներից: