Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին. Արսեն Թորոսյան


Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին. Արսեն Թորոսյան
Մայիս 27 19:53 2020

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ մայիսի 4-ին իր արած այն հայտարարությանը, թե մինչև հունիսի վերջ, հնարավոր է, որ ունենանք 500 հազար կորոնավիրուսով վարակված քաղաքացի:

«Բարեբախտաբար, մենք չենք ունենա այդքան դեպք հունիսի վերջին, նույնիսկ՝ նման ահագնացող աճի տեմպերի դեպքում»,- հայտարարեց նախարարը:

ԱԺ պատագամավոր Արման Բաբաջանյանը Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ո՞ր պարագայում ՀՀ-ն կարող է վերադառնալ խիստ կարանտինային պայմաններին: Ի պատասխան՝ Առողջապահության նախարարն ասաց. «Այդտեղ կարելի է կիրառել թե՛ պարզ բանաձև, թե՛՝ մի քիչ ավելի բարդ հաշվարկներ: Դա կլինի այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները կմնան առանց պատշաճ բուժօգնության և խոսքը միայն հիվանդանոցային բուժման մասին չէ, որովհետև մենք բուժօգնություն տրամադրում ենք նաև տնային պայմաններում»:



loading...