Մինչև 2 տարեկան երեխաների համար վտանգավոր է բժշկական դիմակի կրումը


Մինչև 2 տարեկան երեխաների համար վտանգավոր է բժշկական դիմակի կրումը
Մայիս 27 18:32 2020

Մինչև 2 տարեկան երեխաների համար վտանգավոր է բժշկական դիմակի կրումը։ Այս մասին հայտնել է Ճապոնիայի մանկաբույժների ասոցիացիան, գրում է MK-ն:
     Ըստ բժիշկների՝ դիմակները կարող են դժվարացնել նրանց շնչառությունը, քանի որ փոքրիկներն ունեն նեղ շնչուղիներ: Դիմակները նաև մեծացնում են երեխաների մոտ ջերմային հարվածի ռիսկը։

Բացի այդ, մանկաբույժները հիշեցնում են, որ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակման լուրջ դեպքեր քիչ կան․ նրանց մեծ մասը վարակվել է ընտանիքի անդամներից։