Հոնկոնգում բողոքի ակցիայի ժամանակ 180 ցուցարար է ձերբակալվել


Հոնկոնգում բողոքի ակցիայի ժամանակ 180 ցուցարար է ձերբակալվել
Մայիս 27 17:38 2020

Հանգստյան օրերին սկսված բազմամարդ ցույցերն այսօր շարունակվել են և ավարտվել ոստիկանական ուժերի կողմից 180 մարդու ձերբակալությամբ:

Հոնկոնգի բիզնես թաղամասում հարյուրավոր գրասենյակների աշխատակիցներ վանկարկել են հակաչինական կարգախոսներ։
     Ոստիկաններն ուժ են կիրառել ցուցարարներին ցրելու համար։
     Հիշեցնենք՝ այս անգամ ցույցերի բռնկման պատճառը Պեկինի կողմից առաջարկված ազգային անվտանգության նոր օրինագիծն է։ Համաձայն դրա՝ Չինաստանի հատուկ ծառայությունները կարող են ռազմակայաններ ու հենակետեր տեղակայել Հոնկոնգում: