Արտակ Դավթյանի շնորհավորանքը Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ


Արտակ Դավթյանի շնորհավորանքը Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ
Մայիս 27 17:20 2020

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորանք է հղել Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության անձնակազմին Ռուս սահմանապահի օրվա կապակցությամբ:

Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ եղել է բարդ ու անկանխատեսելի, բայց սահմանապահի դերը մեծ կարևորություն է ունեցել և ունի պետության անվտանգության պահպանման գործում: Մաղթում եմ առողջություն, ամուր մարտական ոգի, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ դժվարին, բայց պատվաբեր գործում»: