Հռոմի Կոլիզեյը հունիսի սկզբից բաց կլինի զբոսաշրջիկների համար


Հռոմի Կոլիզեյը հունիսի սկզբից բաց կլինի զբոսաշրջիկների համար
Մայիս 27 13:20 2020

Gazeta.ru կայքը հայտնում է, որ Հռոմի իշխանությունները որոշել են թույլատրել զբոսաշրջիկներին և քաղաքացիներին այցելել քաղաքի ամենահին տեսարժան վայրերից մեկը՝ Կոլիզեյը, որի գործունեությունն ավելի քան երկու ամիս կորոնավիրուսի համավարակի հետևանքով կասեցված է եղել։

Առաջիկայում Կոլիզեում այցելելու համար անհրաժեշտ կլինի նախնական գրանցում իրականացնել։ Միևնույն ժամանակ համալիրի մուտքի մոտ զբոսաշրջիկների կջերմաչափվեն և մուտքը կթույլատրվի միայն դիմակներով։

Հունիսի սկզբին Կոլիզեումից բացի նաև թույլատրելի կլինեն այցելությունները Հռոմի ֆորում և Պալատին բլուր։

Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 230 000 դեպք, մահացել է ավելի քան 33 000, ապաքինվել ավելի քան 140 000 մարդ։



loading...