Ունեինք ոստիկանության «հրեշտակներ», որոնք այդպես էլ չդարձան հրեշտակներ. Անդրանիկ Քոչարյան


Ունեինք ոստիկանության «հրեշտակներ», որոնք այդպես էլ չդարձան հրեշտակներ. Անդրանիկ Քոչարյան
Մայիս 27 12:32 2020

Այս ռեֆորմների արդյունքում մենք այլևս նախանձով չենք հիշի հարևան հանրապետությունում տեղի ունեցած ռեֆորմենրը: Այս մասին ԱԺ-ում ոստիկանության մասին օրենքի փոփոխությունների հարցը քննարկելու ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա խոսքով՝ մեր բնակչության մի զգալի մասն ամեն տարի, երբ լինում էր հարևան հանրապետությունում, առաջինը շփվում էր արտաքին ծառայություն տանող այդ համակարգի հետ, երբ վերադառնում էր, համեմատության մեջ անընդհատ ասում էր՝ նրանք կարողացան, մենք չկարողացան:

«Եվ վերջապես այս ռեֆորմների արդյունքում հայտնի կարգախոսը կսկսի գործել՝ մերն ուրիշ է: Այս ռեֆորմները կտան հնարավորություն, որ ունենանք ավելի պաշտպանված ոստիկան, որովհետև ամեն մի ոստիկանական գործողությունից հետո միշտ ոստիկանությունը մեղավոր է դուրս գալիս»,- նշեց նա:

Քոչարյանի խոսքով՝ նախագծի հիմքում դրված են կրթական բարեփոխումները նաև ոստիկանի պատրաստման հարցում: Ըստ նրա՝ ամեն մեկը չէ, որ կցանկանա բարձր աշխատավարձով հայտնվել այդ համակարգում, որովհետև առնվազն պետք է ունենա պատրաստավածության այն աստիճանը, որն այս ռեֆորմների հիմքում է դրված:

«Սա հնարավորություն կտա ունենալ նորովի ոստիկանություն, որն իր տեսքով, որակով, ինտելեկտով կտարբերվի մինչև այդ եղած այդ համակարգի մոտեցումներից․ մենք ունեցել ենք «հրեշտակների» ոստիկանություն, «հրեշտակներն» այդպես էլ հրեշտակ չդարձան, որովհետև ինտելեկտուալ ներուժը բացակայում էր այդ համակարգից, այս ռեֆորմները տալիս է հնարավորություն, որ ունենանք ուժեղ, հստակ կեցվածքով և իր գործողությունների թափանցիկությամբ որևէ մեկի մոտ կասկած չհարուցող ոստիկանություն»,- շեշտեց պատգամավորը:



loading...