Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 7774 դեպք, որոնցից.
3255-ն` առողջացած,
98-ը` մահվան ելքով,
4377 պացիենտ այս պահին փաստացի բուժում է ստանում:
Մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 44-ն են (երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով, նոր դեպքերը՝ 5-ն են)։
Ընդհանուր առմամբ, կատարվել է 53678 թեստավորում:
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 372 նոր դեպք և 35 առողջացած։ Կատարվել է 1124 թեստավորում։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7402, որից 3220-ը՝ առողջացած, փաստացի բուժվող՝ 4052-ը, բացասական թեստերը եղել են՝ 52554-ը, մահվան դեպքերը՝ 91-ը, մահվան ելքերով դեպքերը՝ այլ պատճառով՝ 39-ը։