Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց


Երևանում բախվել են Lexus-ն ու մոպեդը. վերջինս ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց
Մայիս 26 22:10 2020

Այսօր՝ մայիսի 26-ին, ավտոմեքենայի և մոպեդի բախում է տեղի ուեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Կիևյան 3 հասցեի դիմաց բախվել են Lexus մակնիշի ավտոմեքենան և մոպեդը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, իսկ ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: