«Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի. նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, իսկ անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր». Ռյունոսկե Ակուտագավայի լավագույն մտքերը


«Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի. նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, իսկ անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր». Ռյունոսկե Ակուտագավայի  լավագույն մտքերը
Մայիս 26 21:24 2020

Ռյունոսկե Ակուտագավան ճապոնացի գրող է և ճապոնական նոր գրականության դասականներից։ Նա կոմպոզիտոր Յաուսի Ակուտագավայի և դրամատուրգ Հիրոսի Ակուտագավայի հայրն է։ Հայտնի է իր պատմվածքներով և նովելներով։

 

Ներկայացնում ենք հանրահայտ գրողի հատնի մտքերից մի քանիսը։

  1. Սուտը երեկվա ճշմարտությունն է։
  2. Ուժեղ մարդը թշնամիներից չի վախենում, փոխարենը վախենում է ընկերներից։
  3. Բանաստեղծը մարդ է, ով բոլորի առջև մերկացնում է իր հոգին։
  4. Գրականությունը բառերի միջոցով արտահայտվելու արվեստն է։
  5. Վտանգավոր մտքերը նրանք են, որոնք ստիպում են շարժել ուղեղը։
  6. Ազարտային խաղերի սիրահարների մեջ պեսիմիստներ չկան։
  7. Հնարավոր է, որ խիղճը բարոյականության աղբյուրն է։ Սակայն բարոյականությունը դեռևս աղբյուր չի եղել այն բանի համար, որն, ըստ խղճի, բարություն է համարվում։
  8. Ուժեղն անտեսում է բարոյականությունը։ Թույլին շոյում է բարոյականությունը։ Նա, ում հետապնդում է բարոյականությունը, միշտ կանգնած է ուժեղի և թույլի մեջտեղում։
  9. Մարդկային կյանքը նման է լուցկու տուփի։ Նրան լուրջ վերաբերվելը ծիծաղելի է, իսկ անլուրջ վերաբերվելը՝ վտանգավոր։
  10. Բռնապետին բռնապետ անվանելը միշտ վտանգավոր է եղել։ Իսկ մեր օրերում նույնքան վտանգավոր է ստրուկներին ստրուկ անվանելը։
  11. Ամուսնությունն օգտակար է զգացմունքայնությունը հանգստացնելու համար։ Սերը հանգստացնելու համար այն անօգուտ է։


loading...