ՍԴ-ի հարցը հետաքրքրում է բացառապես կառավարությանը, իսկ քաղաքացիներին հուզում է իրենց վարկերի ու կոմունալ վարձերի խնդիրը. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)


ՍԴ-ի հարցը հետաքրքրում է բացառապես կառավարությանը, իսկ քաղաքացիներին հուզում է իրենց վարկերի ու կոմունալ վարձերի խնդիրը. Սրբուհի Գրիգորյան (տեսանյութ)
Մայիս 26 21:16 2020

Իշխանությունը մեզ փորձեց ճնշել, քանի որ նրա վարկանիշը սրընթաց անկում է ապրում, դա երևում է անգամ վարչապետի ելույթներին հետևողների թվից. «Լուսավոր Հայաստանին» շարունակում են չներել, քանի որ մեր բարձրացրած հարցերով և քաղաքացիների հետ շփումներով առաջ ենք անցել 88 հոգանոց խմբակցությունից: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը:

«Մենք շարունակելու ենք աշխատել նույն կերպ: Մեր աշխատանքի ամենալավ թեստավորումը կատարում է քաղաքացին: Ճնշումներով, շիշ նետելով մեզ չեն վախեցնի, մեր դեմ քրեական գործեր չեն կարող հարուցել, չեն կարող լռեցնել: Շատ ուժեր սպասում էին, որ մենք բոլորս վայր կդնենք մանդատները, և խորհրդարանը կհայտնվեր ճգնաժամի մեջ, բայց մեր խնդիրը դա չէ»,- ասել է պատգամավորը:

Ըստ Գրիգորյանի՝ վատ կառավարման հետևանքով Հայաստանում կորոնավիրուսի սարսափելի ցուցանիշներ են, և պատկան մարմինները ոչ թե ուսումնասիրում են միջազգային հաջողված փորձը, այլ կասկածի տակ են դնում ուրիշ երկրների, օրինակ՝ Վրաստանի ցուցանիշները. «Առողջապահական համակարգն այսօր խորը ճգնաժամի մեջ է: Տնտեսականից հետո հիմա էլ կորոնավիրուսային հեղափոխություն հռչակելը վարչապետի հերթական քաղաքական տեխնոլոգիան է: Նախկինում դա աշխատում էր, այսօր արդեն՝ ոչ»:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

 



loading...