Ժամանակակից հաշմանդամային սայլակը հայտնագործել է հայազգի Էմիկ Ավագյանը. մեծ պատվի արժանացած հայի պատմությունը


Ժամանակակից հաշմանդամային սայլակը հայտնագործել է հայազգի Էմիկ Ավագյանը. մեծ պատվի արժանացած հայի պատմությունը
Մայիս 26 20:44 2020

Սահմանափակ ֆիզիկական ունակություններ ունեցող մարդկանց համար նախատեսված սայլակները գոյություն են ունեցել դեռևս մ.թ.ա. VI դարում։ Դատելով այդ ժամանակների պատկերներից՝ սայլի և աթոռի միաձուլում հիշեցնող հարմարանքները տարածված են եղել Չինաստանում, Եգիպտոսում և Հունաստանում։

 

Մեր թվարկության XVI դարում հաշմանդամության սայլակի նախատիպից օգտվում էր իսպանացի արքա Ֆիլիպ II-ը, ով տառապում էր հոդատապով։ Ոտքերի ցավի պատճառով կյանքի վերջին տարիներին նա չէր կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Այգում զբոսնելու համար արքան օգտագործում է ոտքի համար հատուկ հարմարանքներ ունեցող շաժվող աթոռ, որը ղեկավարվում էր սպասավորի կողմից։

 

 

XX դարասկզբին սայլակներ սկսեցին պատրաստել փայտից, մեծ անիվներից և ոտքերը դնելու համար նախատեսված հարմարանքից։ Հաշմանդամության սայլակի զանգվածային արտադրություն սկսվեց ԱՄՆ-ում 1930-ականներին։ Սակայն դրան, ինչպես նախկինում, այդ ժամանակ ևս բավականին անհարմար ու ծանր էին։

Ձեռքերով կառավարվող ժամանակակից սայլակները ստեղծել է Էմիկ Ավագյանը, ով ինքը ծննդյան պահից ի վեր հաշմանդամ է եղել։ Այդ գյուտի համար նա մրցանակ է ստացել ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի կողմից։

Էմիկ Ավագյանը ծնվել է 1923 թ. Իրանի Թավրիզ քաղաքում։ Բժիշկները նրա մոտ ախտորոշեցին մանկական ծանր ուղեղային կաթված։ Երեխային օգնլու համար Էմիկի ծնողները որոշեցին նրան տանել արտասահմանյան բժիշկների մոտ։ Սկզբում ընտանիքը տեղափոխվեց Ռուսաստան, ապա՝ Գերմանիա, և վերջում հաստատվեց Նյու Յորքում։

 

 

Չնայած հիվանդությանը՝ Էմիկը մեծ հետաքրքրասիրություն էր տածում դեպի ուսումը։ Նա գերազանցությամբ ավարտեց Էվրիկա քոլեջը, այնուհետև գնաց սովորելու Կոլումբիայի համալսարան, որտեղ ստացավ մագիստրոսի կոչում ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառներում։

Հիվանդության պատճառով Ավագյանը խոսքի հետ կապված խնդիրներ ուներ։ Շատերը չէին հասկանում, թե նա ինչ է ասում։ Հատկապես դժվար էր շփումը տպագիչների հետ, որոնք հաճախ ոչ ճիշտ էին հասկանում ու գրում նրա կողմից թելադրված բառերը։

Ուսանողական տարիներին Ավագյանը մտածեց այնպիսի տպագրական սարքի մասին, որը կկարողանար գրել՝ շնչառությանը հետևելով։ Եվ հայտնագործեց նմա սարք։ Չնայած որ մեխանիզմը շատ դանդաղ էր աշխատում, այնուամենայնիվ, կոճակներին սեղմելու կարիք այլևս չկար։

 

 

Այնուհետև Էմիկ Ավագյանը որոշեց կատարելագործել հաշմանադամային սայլակները։ Սկզբում նա ստեղծեց այնպիսինը, որը տեղաշարժվելու համար երրորդ անձի օգնություն չէր պահանջում։ Մարդը կարող էր ինքնուրույն՝ սեփական ձեռքերի միջոցով ղեկավարել սայլակը։

Սակայն Ավագյանն այստեղ ևս կանգ չառավ։ Նա մտածեց, թե ինչպես կարելի է այնպես ծալել սայլակը, որ այն տեղավորվի ավտոմեքենայի մեջ։ Այնուհետև ստեղծեց ավտոմատիզացված անիվներ, որոնց միջոցով սալակը կարող էր անցնել ավտոմատ ռեժիմի։

 

 

Ընդհանուր առմամբ Ավագյանը արտոնագրել է իր 57 հայտնագործություն։ Դրանցից բոլորն այնքան նշանակալից էին, որ 1961 թ. գիտնականն արժանացավ «Հաշմանդամների կյանքում լավագույն ավանդի համար» մրցանակի Ջոն Քենեդիի կողմից։ Դրան հաջորդեցին բազմաթիվ այլ գյուտերն ու պարգևները։ Էմիկ Ավագյանը ապրեց 89 տարի և մահացավ 2013 թ. հուլիսին



loading...