Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտնել է «Գազպրոմ»-ից շուրջ 15% զեղչով գազ գնելու մասին


Վրաստանի էկոնոմիկայի նախարարը հայտնել է «Գազպրոմ»-ից շուրջ 15% զեղչով գազ գնելու մասին
Մայիս 26 20:29 2020

Рustavi2.ge կայքը գրում է, որ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտնել է, որ Վրաստանը երկարաձգել է ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ պայմանագիրը:

Նախարարը նաև հայտնեց, որ ռուսական ընկերության հետ նոր պայմանները նախատեսում են սակագնի նվազում: Նվազման մասին հստակ թվեր չնշեց, բայց Թուրնավան հայտարարել է, որ խոսքը շուրջ 15% նվազման մասին է:  Գների նվազումը պայմանավորված է մրցակցային միջավայրով և համաշխարհային էներգետիկ շուկայում ստեղծված իրավիճակով: 

«Առևտրային գաղտնիքների հետ կապված ես թվեր չեմ հրապարակի: Այսօր այս շուկան լիովին մրցունակ է, և առևտրային ոլորտում գներն աստիճանաբար անկում են ապրում»,-եզրափակել է իր խոսքը Վրաստանի էկոնոմիկայի նախարարը:

 



loading...