ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում են 38-ամյա Սամվելն ու Համբարձումը


ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում են 38-ամյա Սամվելն ու Համբարձումը
Մայիս 26 20:00 2020

Ոստիկանության Մարտունու բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 17.40-ին, Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցից բերման է ենթարկվել 38-ամյա Սամվել Փ.-ն, որը մարտի 27-ից ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետության Ուֆա քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) 4-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:

Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 25-ին, ժամը 10.00-ին, Գավառի բաժին է ներկայացել 2018 թ. հոկտեմբերի 29-ից Բաշկորտոստանի Հանրապետության ՆԳՆ Ինորսի շրջանի ՆԳԲ կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (ՃՏՊ) մեղադրանքով հետախուզվող Համբարձում Հ.-ն:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: