Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել


Փաստաբան Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մայիս 26 00:37 2020

«Մարտի 1-ի» գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբաններից Ինեսսա Պետրոսյանի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Իրավաբան․net-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց նրա ամուսինը` Կարեն Մեժլումյանը։

 

«Կինս բուժումն անցնում է տնային պայմաններում, բարեբախտաբար, նրա մոտ առողջության վատթարացում չկա: Կորոնավիրուսի թեստ եմ հանձնել նաև ես, պատասխանը դեռեւս չի ստացվել»,-նշել է նա:

Նա նշում է, որ Ինեսսա Պետրոսյանը վերջին օրերի ընթացքում մարդկանց հետ շփում չի ունեցել։



loading...