Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր (տեսանյութ)


Եղբորս այնպես էին ծեծել, որ անգամ ջուր չկարողացավ խմել. Կապանում բերման ենթարկվածի եղբայր (տեսանյութ)
Մայիս 25 18:17 2020

Երեկ լուսադեմին քրեական գործի շրջանակում բերման էր ենթարկվել և ազատ արձակվել Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը: Tert.am-ի հետ զրույցում նրա  եղբայրը՝ Արման Խաչատրյանը, դեպքից մանրամասներ է պատմել:  

Նա ասաց, որ եղբայրն ունի թոքերի հիվանդություն և ոստիկանության ծառայողների կողմից բռնության է ենթարկվել, որի հետևանքով առողջական խնդիրները կարող են էլ ավելի սրվել, ավելի կոնկրետ շնչահեղձ կարող է լինել: Արման Խաչատրյանը պատմեց, որ եղբորն անհիմն են բերման ենթարկել: 

«Իմ եղբայրը քաղաքում հարգված մարդ է, օրինակելի տղա, ընտանիքի լավ հայր: Իմ եղբորը` Նվեր Խաչատրյանին, լրիվ անհիմն բերման են ենթարկել, ծեծել ու առողջությանը վնաս հասցրել, մենք շոկի մեջ էինք: Փորձում էինք հասկանալ՝ որտեղ է եղբայրս, մեզ տեղեկություն չէին տալիս: 

 

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 



loading...