Սասունցի Դավիթ կայարանում խախտումներ են հայտանբվերվել


Սասունցի Դավիթ կայարանում խախտումներ են հայտանբվերվել
Մայիս 25 17:20 2020

Սասունցի Դավիթ կայարանում երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ, մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել են խախտումներ։ Վագոններում հայտնաբերվել են առանց դիմակների և ձեռնոցների ուղևորներ, մինչև նստեցում չի կատարվել ուղևորների ջերմաչափում, որոշ վագոններում բացակայել է ախտահանիչ նյութերը։

Մայիսի 25-ի մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ խախտումները շտկվել են՝ բացառությամբ նրա, որ որոշ վագոններում կրկին բացակայել են ախտահանիչ նյութերը։ Տնօրենությունը նշված խախտումը պարտավորվել է վերացնել մեկօրյա ժամանակահատվածում։