Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Porsche Cayenne-ը գլխիվայր շրջվել է


Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. Porsche Cayenne-ը գլխիվայր շրջվել է
Մայիս 25 16:47 2020

Այսօր՝ մայիսի 25-ի, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 11։15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում ավտոմեքենա կա կողաշրջված։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են գլխիվայր շրջված Porsche Cayenne մակնիշի 81 MM 100 համարանիշի ավտոմեքենան։

Պարզվել է նաև, որ վթարը եղել է ժամեր առաջ, և ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենան վարել է Սեդրակ Հ-ն, վթարի հետևանքով էլ տուժածներ չկան: Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ավտոմեքենան անվտանգ վայր, իսկ մինչ այդ, հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնի փականը։



loading...