Նավթի համաշխարհային գներն աճում են


Նավթի համաշխարհային գներն աճում են
Մայիս 25 17:34 2020

Նավթի համաշխարհային գներն աճում են՝ համաձայն սակարկությունների տվյալների։ WTI ամերիկյան թեթև նավթի մեկ բարելի արժեքն ավելացել է 0.96 դոլարով և կազմել մեկ բարելի դիմաց 33.57 դոլար:

Brent ապրանքանիշի նավթի հուլիսյան մատակարարումների արժեքն աճել է 0,43 դոլարով՝ մեկ բարելի դիմաց հասնելով 35.28 դոլարի: