ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում դիմակով լուսանկար է հրապարակել՝ կից նշելով.
«Դիմակ կրենք այսօր, որ մեր վաղվա՝ բաց դեմքերի ու պայծառ ժպիտների օրը շուտ գա:
Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով,
աշխատանքի վայրում՝ միայն դիմակով,
որևէ բան գնելիս՝ միայն դիմակով,
կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով,
փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով»: