Բուսաբանական այգու մոտակայքում վթար է տեղի ունեցել. կա տուժած


Բուսաբանական այգու մոտակայքում վթար է տեղի ունեցել. կա տուժած
Մայիս 24 19:37 2020

Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի բուսաբանական այգու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա տուժած։