Իտալական ակումբները դեմ են բժշկական նոր պահանջներին, և հրաժարվում են վերսկսել մարզումները


Իտալական ակումբները դեմ են բժշկական նոր պահանջներին, և հրաժարվում են վերսկսել մարզումները
Մայիս 15 17:51 2020

Մի շարք իտալական ակումբներ պահանջում են վերանայել նոր բժշկական պահանջները: Ըստ նոր կանոնների՝ եթե խմբային մարզումների վերսկսումից հետո ակումբի թեկուզ մեկ խաղացող կորոնավիրուսով հիվանդանա, ապա 15-օրյա կարանտինի պետք է անցնի ամբողջ թիմը։ Թիմային պարապմունքները պետք է վերսկսվեն մայիսի 18-ին:

Corriere della Sera-ի տեղեկություններով՝ «Միլանը», «Ինտերը», «Նապոլին», «Ռոման», «Տորինոն», «Վերոնան», «Բրեշիան», «Ջենոան» և «Սամպդորիան» հրաժարվում են վերսկսել մարզումները:

Սերիա Ա-ի ակումբները ցանկանում են գնալ Բունդեսլիգայի ճանապարհով, որտեղ ֆուտբոլիստին վարակվելու դեպքում ուղարկում են կարանտին, իսկ մնացածը թեստ են հանձնում: