Անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության վերաբերյալ մարզային տեսուչների գիտելիքները զարգացնելու նպատակով ՍԱՏՄ տեսուչների համար կկազմակերպի վերապատրաստում


Անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության վերաբերյալ մարզային տեսուչների գիտելիքները զարգացնելու նպատակով ՍԱՏՄ տեսուչների համար կկազմակերպի վերապատրաստում
Մայիս 12 16:16 2020

ՀՀ սննդամթերքի անվտագության տեսչական մարմնի նախաձեռնությամբ և «Ռազմավարական զարգացման գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող «Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում» ծրագրի աջակցությամբ՝ նախատեսվում է անցկացնել Տեսչական մարմնի մարզային տեսուչների վերապատրաստումներ: Այս մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:

Նախաձեռնության նպատակն է բարելավել մարզային տեսուչների գիտելիքներն անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության, բուսասանիտարիայի, իրավաբանական և սահմանային վերահսկողության բնագավառները կարգավորող իրավական ակտերի վերաբերյալ, ինչը նաև կբարձրացնի աշխատանքի որակը:

Վերապատրաստման ավարտին կկազմակերպվի թեստավորում, որը թույլ կտա գնահատել տեսուչների մասնագիտական գիտելիքները, ինչի արդյունքների հիման վրա էլ հնարավոր կլինի պլանավորել նրանց կարողությունների զարգացման հետագա քայլերը։

Վերպատրաստումները նախատեսվում է անցկացնել 2020թ. մայիս-հունիս ամիսներին։