Վեց տարվա սիրավեպից հետո Եկատերինա Վարնավան խզել է հարաբերությունները քաղաքացիական ամուսնու հետ


Վեց տարվա սիրավեպից հետո Եկատերինա Վարնավան խզել է հարաբերությունները քաղաքացիական ամուսնու հետ
Մայիս 7 01:00 2020

Comedy Woman-ի աստղ Եկատերինա Վարնավան հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում խոստովանել է, որ այլեւս չի ապրում սիրելիի՝ Կոնստանտին Մյակինկովի հետ։ Նրանց խոսակցության տեսագրությունը հրապարակվել է հեռուստահաղորդավարուհու YouTube-յան ալիքում։

Եկատերինայի եւ Կոնստանտինի ճանապարահները բաժանվել են դեռ մեկ տարի առաջ։ Սակայն նախկին սիրահարներին հաջողվել է պահպանել ընկերությունը. բաժանումից հետո նրանք շարունակել են միասին ներկայանալ հանրությանը։ Երկրպագուները չեն կասկածել գեղեցիկ սիրավեպի ավարտի մասին, քանի դեռ չեն նկատել, որ սոցիալական ցանցերում բացակայում են զույգի համատեղ լուսանկարները։

«Մենք բաժանվել ենք, եւ ամեն ինչ ավարտվել է։ Եվ որքան էլ տարօրինակ հնչի, մենք հիանալի հարաբերություններ ունենք, շփվում ենք, ընկերություն անում, եթե կարելի է այսպես ասել։ Մեզ մոտ հիմա այնպիսի շրջան է, երբ ե՛ւ նրան, ե՛ւ ինձ անհրաժեշտ է առանձին առաջ շարժվել»,- պարզաբանել է Եկատերինան։

Վարնավան հավելել է, որ ցանկանում է իր կողքին ուժեղ տղամարդու տեսնել, սակայն «ուժեղ տղամարդիկ» իր վրա ուշադրություն չեն դարձնում։