Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի 5 տարօրինակ պաշտոններ


Մեծ Բրիտանիայի թագավորական պալատի 5 տարօրինակ պաշտոններ
Մայիս 6 16:00 2020

Թագավորական պալատը շատ բարդ համակարգ է։ Բուքինգեմյան պալատում հարյուրավոր աշխատակիցներ կան, որոնց մեջ, բացի սպասավորներից, այգեպաններից և խոհարարներից, կան նաև բավականին յուրահատուկ մասնագիտություններ։ Այսպես, օրինակ, Եղիսաբեթ 2-րդի պալատում կարող եք հանդիպել միս կտրողի, հագուստ պահպանողի և այլն։

 

Կարապներին հսկող

  • Պարտականությունները՝ ամեն տարի հաշվարկել Թեմզայի կարապներին

Այս անսովոր պարտականությունը 1993 թվականից զբաղեցնում է կենսաբան Քրիստոֆեր Փերինսը։ Թագուհուն են պատկանում թագավորութան բոլոր կարապները, սակայն նա իր իրավունքները կիրառում է միայն Թեմզայի որոշ հատվածներում։

Ուելսի արքայազնի տավղահար

  • Պարտականությունները՝ ելույթ պաշտոնական միջոցառումների ժամանակ

Արքայազն Չարլզը 2000 թվականին երիտասարդ տաղանդներին խրախուսելու համար վերականգնեց ուելսցի տավղահարների նշանակման ավանդույթը։ 2015 թվականից այս պաշտոնը զբաղեցնում է Էնն Դենեմը։ Նա նվագում է «Ուելսի արքայազն» տավիղը և կրում է հատուկ պաշտոնական նշան, որը փոխանցվում է երաժշտից երաժիշտ։

Կահույքի կրտսեր պահապան

  • Պարտականությունները՝ կահույքի հավաքածուն պահպանելու գործընթացների իրականացում

Այս աշխատատեղը դեռևս գոյություն ունի։ Թանկարժեք կահույքի կրտսեր պահպանի պաշտոնը զբաղեցնելու համար հարկավոր է արվեստի հավաքածուների պահպանման ոլորտում փորձ ունենալ, ինչպես նաև գիտելիքներ ունենալ կահույքի պաստառապատման ոլորտում։

Շտայլմեյստեր

  • Պարտականությունները՝ թագավորական նժույգների ստուգում

Եղիսաբեթ 2-րդի գլխավոր ձիապանը պետք է ներկա գտնվի այն բոլոր արարողություններին, որի ժամանակ թագուհին ձի է վարում կամ գտնվում է կառքի մեջ։ Նա նաև պետք է կարգուկանոն հաստատի ախոռում։ Ներկայումս այս պաշտոնը զբաղեցնում է Վեստիի բարոնը։

Միս կտրող

  • Պարտականությունները՝ պաշտոնական ընթրիքների և արարողությունների ժամանակ մսի կտրատում

Ցավոք, այս պաշտոնը զբաղեցնելու համար պետք է պատկանեք հատուկ ընտանիքի։ Խնդիրն այն է, որ այն փոխանցվում է ժառանգաբար և ներկայումս պատկանում է կոմս Դենքբիին։