Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Արփին սեւ շապիկ է կրում։ Նա պարզ սանրվածք է ընտրել, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Նա նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ ժամացույց, վզնոց, ականջօղեր։ «Գարունը քաղաքում»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին։